Foto

Նաիրա Զոհրաբյան․Ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով

«Այսօր բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ քաղաքական է։ Այն մասին, որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այս գործընթացն ուղղակիորեն քաղաքական է։ Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը և հատկապես նրա նախագահը։ Ասել, թե մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան և պլյուս վեցնյակի համար, դա շատ մեծ շռայլություն կլինի, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և որևէ քաղաքական պրեսինք, որը եղել է նախկինում և մենք հույս ունեինք, որ այսուհետ չի լինելու, այլևս չլինեն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Դիմելով ՀՀ քաղաքացիներին տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, թե ինչ է առաջարկում իշխանությունը։

«Մեր և ձեր հարկերից 630 մլն դրամ մենք վճարենք Հրայր Թովմասյան «ընդ քոմպնիին», որպեսզի նրանք գնան տուն նստեն թախտին և ամսական Հրայր Թովմասյանը ստանա 1 մլն 375 712 դրամ, իսկ վեց դատավորներից յուրաքանչյուրը ամսական ստանա 1 մլն 031 784 դրամ։ Հարց է առաջանում ինչո՞ւ։ Այդ ոնց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս կանտորան և դուք ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով մենք հարկատուներս տալու ենք գումար, որ նրանք մատնվեն անգործության»։

Նաիրա Զոհրաբյանը գործող ՍԴ դատավորներին հիշեցրեց, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ և իշխանության փոփոխությունից հետո, եթե նրանցից որևէ մեկը կգնա այս քաղաքական գործարքին, թող հիշեն , որ վերադարձնելու են այս գումարները, որ նրանց տրվել է ընդամենը որպես կոմպենսացիա կամ շառից փորձանքից ազատվելու համար։

Vesti.am