Foto

Մնացականյանի ելույթի բնօրինակն անգլերենն է. Աննա Նաղդալյան

Եղել է վրիպակ թարգմանության ժամանակ, որը նկատելուն պես հեռացվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի ելույթի անգլերեն և հայերեն տեքստային տարբերակներում անհամաձայնությանը:

«Ելույթը եղել է անգլերեն, օրիգինալն անգլերենն է»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մանրամասները՝ Tert.am