Foto

ՀՀ վարչապետ․ Մենաշնորհների հաղթահարման առումով մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա

«Տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7․5 տոկոս է, սա մեր տարածաշրջանում, ԵԱՏՄ և հետ խորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է, կլինեն առաջիկայում Եվրոպական տարածաշրջանի ցուցանիշները և մենք կարձանագրենք։ Արդյունաբերությունը աճել է 8․8 տոկոսով, երբ որ խոսվում է հանքարդյունաբերության մասին ուզում եմ հատուկ ընդգծել, որ մշակող արդյունաբերության աճը կազմել է 9․3 տոկոս, շինարարությունը աճել է 4․5 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15․1 տոկոսով, առևտրի շրջանառությունը աճել է 8․9 տոկոսով, արտահանման աճը կազմել է 7․2 տոկոս, աշխատավարձերի աճը կազմել է 5․9 տոկոս և այս ամենի ֆոնին ուզում եմ արձանագրել, որ ՀՀ այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը»,- ԱԺ-ում 2020թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է , որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գները աճել են շուրջ 6 տոկոսով, իսկ ՀՀ-ում այն աճել է շուրւ 0․1 տոկոսով։

«ՀՀ Կառավարությունն այս ամենի հետ ունի շատ ուղղակի կապ՝ մենաշնորհների հաղթահարման առումով այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և աննախադեպ ցածր մակարդակի վրա։ Ըսն որում Հայաստանը այն քիչ երկրներից է, որ այս սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ գնանկում է արձանագրվել , ես չգիտեմ աշխարհում երկրորդ երկիրը կարող եք գտնել, թե՝ ոչ»,- հավելեց Փաշինյանը։

Vesti.am