Foto

2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն

«Մի քանի անգամ խոսվել է Պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարների և միջոցների մասին։ Իհարկե, սա այն թեման է , որի մասին մենք չենք կարող հասկանալիորեն շատ բաց խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018 թվականից ի վեր ներառյալ 2020 թվականի բյուջեն մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն՝ սա մոտավորապես 28 տոկոս է։ Ուզում եմ մեկ նախադասություն ասել ՝ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք զինամթերք սպառազինություն և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ և այդ առումոբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվել են»,- ԱԺ-ում 2020թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Vesti.am