Foto

Մինչև 2020 թվականի վերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար

Սպասվում է, որ մինչև 2020 թվականի վերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Հայաստանը բոլոր առումներով որակվում է որպես ցածր պետական պարտք ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է միջոցներ պարտք վերցնել բացառիկ դեպքերում, ասել է նախարարը։