Foto

ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:  Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Թե ինչն է ձերբակալման պատճառը, ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կհրապարակեն:

 2018 թվականին ՀՀ  ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ: