Շվեյցարիայի և Դանիայի հավաքականներն ապահովել են իրենց տեղը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասում:
Դանիացիները արտագնա խաղում ոչ ոքի են խաղացել Իռլանդիայի հետ (1: 1) և զբաղեցրել D խմբում երկրորդ տեղը: Շվեյցարացիները հաղթել են Ջիբրալթարին (6:1) և դարձել առաջինը:
Ընտրական ութ հանդիպումներում Շվեյցարիան վաստակել է 17 միավոր, իսկ Դանիան՝ 16 միավոր: