«Վալենսիան» հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Մաթեու Ալեմանիի հրաժարականի մասին:
56-ամյա մասնագետը զբաղեցրել է պաշտոնը 2017-ի մարտից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրվում է «Բարսելոնան»:
Ալեմանին աջակցել է «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալին՝ սեփականատեր Պիտեր Լիմի և նախագահ Անիլ Մուրթիի հետ ունեցած կոնֆլիկտում: