Foto

Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին. ՔԿ-ն պարզաբանում է

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից խոստացան ճշտել տեղեկությունը։

Ուշագրավ է, որ այսօր  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե  նախօերին ՀՅԴ-ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց» ։

ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝  ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել, որ Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: