«Նոր Հայաստանում մեծ արժեքը, որի վրա մենք դնում ենք մեր ողջ ջանքերը, տաղանդավոր մարդիկ են: Կառավարությունը հայտարարել է, որ մեզ համար առաջնայինը բոլոր ռեսուրսներից կրթությունն է: Բոլոր ծրագրերը, որ նախատեսված են 2020-2025թթ.-ների համար սկսվում է տաղանդավոր մարդու գաղափարից, որը դառնում է ընկերություն ու դուրս գալիս համաշխարհային շուկա»,- այսօր Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարի խոսքերով, կրթական վայրերի ստեղծումը, հատկապես բարձր տեխնոլոգիաների համար, նաև սփյուռքի ներուժի օգտագործումը Հայաստանին տարածաշրջանում կդարձնի կենտրոն:
«Կենտրոն լինելը չի նշանակում է, որ դու խոսում ես քո մասին որպես լավ, ուժեղ պետության տարածաշրջանում, այլ սա տալու մասին է: Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ այլ երկրներին, ինժեներներին, տաղանդավոր մարդիկանց՝ օգտագործելու այն ուժը, որ մենք ունենա այստեղ և Հայաստանից դուրս»,-ասաց Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ից 9-ը Հայաստանում անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովը: