Foto

Սպային հիվանդանոց հասցրած մարզպետի օգնականը կալանավորվել է

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք  ծեծի են ենթարկել սպաների:

ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված սպան շտապ վիրահատվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Զինվորականն այժմ հիվանդանոցում է։ 

Չնայած սոցցանցերում մարզպետի հրաժարականի մասին պահանջներին, Տրդատ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել։