Foto

Ռ. Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի բակում տեղի է ունենում նաև բողոքի ակցիա: Պահանջը` անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: