Foto

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը քառորդ եզրափակչում է

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Այսօր հաղթանակ էր տարել նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը առավելության էր հասել ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ:
Այսօր ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:


Աղբյուր  ArmSport.am