Foto

Սեյրան Օհանյան․ Ես դա չեմ ընդունել, որովհետև անհիմն է

Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի և ինքն ազատության մեջ լինի, մնացածը դատավարության ընթացքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Դիտարկմանը, որ նույն մեղադրանքը նաև իրեն է վերագրվում, նա նշեց. «Ես դա չեմ ընդունել, որովհետև անհիմն է»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։
Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: