Foto

Այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին

Այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին, հակաահաբեկչական գործունեության և հետախուզական համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Հատուկ վերապատրաստում կիրականացվի նաև Ադրբեջանի ԶՈւ սպաների համար: Պենտագոնը ծրագիրն իրականացնում է Կասպից ծովի անվտանգության ծրագրով: Նույն հաջողությամբ ԱՄՆ-ն զինում է քրդերին` ասելով «բայց Թուրքիայի դեմ չկրակեք»: Թուրքերին հարցրեք»,- գրել է Ս.Սարգսյանը։