ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Պատճառը Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերումն է։ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ձկան մեջ մալաքիտային կանաչ են հայտնաբերել։