Foto

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» նկատմամբ իրավական գործընթաց է սկսել

Երևանի քաղաքապետարանը աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության նկատմամբ իրավական գործընթաց է սկսել: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սանիթեքն» արդեն 6-րդ օրն անընդմեջ դուրս չի եկել աղբահանության: Մեզ համար սա հիմք է հանդիսացել, որպեսզի արդեն իրավական գործընթաց սկսենք»,- ասել է Երևանի քաղաքապետը: