Foto

Առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց Արսեն Թորոսյանի ասուլիսը. տեսանյութ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել։ Նախարարի խոսքի ժամանակ դահլիճ է մտել իր նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ ինքն էլ հարցեր ունի նախարարին:

Նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվել է իր նախկին խորհրդականի հարցերին հրապարակային պատասխանելուց և հեռացել է դահլիճից: Ասուլիսը շարունակել է Գևորգ Թամամյանը և բարձրձայնել այն հարցերը, որոնք պատրաստվում էր ուղղել նախարարին:

Գևորգ Թամամյանը նախարար Թորոսյանին փաստացի մեղադրել է կոռուպցիոն սխեմաների, պաշտոնեական անհամապատասխանության և ստախոսության մեջ:

Գևորգ Թամամյանը նշել է, որ Թորոսյանի հեռանալը ասուլիսից, նշանակում է, որ նա գիտի իրեն տրվող հարցերի մասին և խուսափում է դրանց պատասխանել։ 

Vesti.am