Foto

Գիտնականները ստեղծել են ամենաբարակ օպտիկական սարքը

Ամերիկյան ինժեներները հայտնագործել են տեսանելի լույսի համար երեք ատոմի հաստության նոր ալիքների փոխադրիչ: Հեղինակներն այն համարում են աշխարհի ամենաբարակ օպտիկական սարքը:

Գյուտը նկարագրված է Nature Nanotechnology ամսագրում գիտնականների խմբի կողմից, որոնց ղեկավարում է Էրթուղրուլ Չուբուկչին՝ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանից: 

Փոխադրիչը բաղկացած է վոլֆրամի դիսուլֆիդի մոնոշերտից, այսինքն վոլֆրամի ատոմների մի շերտը պարփակված է ծծմբի երկու շերտի մեջ: Այդ «շերտավոր կարկանդակի» մեջ նանոմետրային անցքեր կան, որոնք փաստացի այն վերածում են ֆոտոնային բյուրեղի:

Նոր կոնստրուկցիան ունի 0.6 նանոմետր հաստություն: Այն 10 հազար անգամ բարակ է սովորական օպտիկական մանրաթելից 500 անգամ բարակ է ֆոտոնային ինտեգրալ համակարգերում տեղադրված ալիքների փոխադրիչներից:

Vesti.am