Foto

Ալմազբեկ Աթամբաևին մեղադրել են կոռուպցիայի մեջ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

«Աթամբաևին մեղադրում են կոռուպցիայի մեջ, այլ տվյալներ դեռ չկան»,-ասել է նա:

Ըստ փաստաբանի, նախկին նախագահը ձերբակալվել է մինչև օգոստոսի 26-ը՝ քննչական գործողություններ իրականացնելու ժամանակահատվածով: Սլեսարյովի գնահատականով Աթամբաևի ձերբակալությունը տեղի է ունեցել մի շարք ընթացակարգային նորմերի խախտմամբ. մասնավորապես նախկին նախագահին ձերբակալելու ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, նրան ծանուցել են այդ մասին և անմիջապես խափանման միջոց ընտրել, նշել է փաստաբանը:

Vesti.am