Foto

Կառավարությունը գումար հատկացրեց Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 4 մլն 320 հազ. դրամ: Այն դրամաշնորհի պայմանագրով կհատկացվի Հայաստանի Հանրապետության վետերանների միավորմանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար: