Foto

Թուրքիայում ավտոբուս է հրդեհվել, կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Իվրինդի գավառի Գյոքչեյազը գյուղի մոտակայքում ուղևորներ փոխադրող ավտոբուս է հրդեհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է հինգ մարդ, որոնցից մեկը՝ երեխա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Իվրինդի գավառի ղեկավար Սերվեր Սինանօղլուն հայտնել է, որ ավտոբուսում եղել է 34 ուղևոր, և կա 17 վիրավոր: