Foto

Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք եւ Ռոբերտ Ղուկասյանի հետ զրուցել գյուղի զարգացման ծրագրերի մասին: Որպես ամփոփում իր գրառման մեջ նա նշել է.

Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ: