Foto

Դիբալան կարող է դառնալ «Տոտենհեմի» ամենաթանկ տրանսֆերը

«Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան կարող է տեղափոխվել անգլիական «Տոտենհեմ», այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխումը գնահատվում է 90 մլն եվրո, իսկ բանակցությունները սկսվել են դեռևս մեկ ամիս առաջ: Դիբալայի համար բանակցություններ են վարում նաև «Մանչեստր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը:»

Արգենտինացու տրանսֆերի կայացման դեպքում նա կդառնա «Տոտենհեմի» պատմության ամենաթանկ ֆոտբոլիստը: Այժմ այդ ռեկորդը պատկանում է ֆրանսիացի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին (65 մլն եվրո):

Vesti.am