Foto

Եվրոպայի ներդրումային բանկը դադարեցրել Է Թուրքիայի վարկավորումը. Reuters

Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչեւ տարեվերջ դադարցենում Է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարիայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: 
«Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետեւում Է Եվրամիության հանձնարարականներին եւ մինչեւ տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում Է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Նշվում Է, որ այս սահմանափակումը չի տարածվի այն նախագծերի վրա, որոնք կապված են Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ: 
Հուլիսի 15-ին ԵՄ-ն հավանություն Է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզոության պատճառով: ԵՄ-ի խորհուրդը որոշել Է դադարեցնել բանակցություններն Օդային տարածության մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջը, չեղյալ հայտարարել Ասոցիացիայի խորհրդի անցկացումը եւ 2020 թվականին կրճատել ֆինանսական օգնությունն Անկային: Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով երկխոսությունը նույնպես դադարեցվել Է: 
Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում եւ բացառիկ տնտեսական գոտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել Է, մասնավորապես, «Աֆրոդտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: