Foto

ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանին ազատ արձակած դատավորի հետ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, ում աշխատասենյակը խուզարկել էին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած և նրան կալանքից ազատ արձակած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրերս խուզարկվել էր ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում:
Գրիգոր Բեքմեզյանը ասաց, որ իրենք ծանուցվել են, որ դատավորի սենյակում պետք է խուզարկություն կատարվեր: «Հանդիպման ժամանակ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, պարզելու ենք, թե արդյոք խախտումներ կան դատավորի գործունեության, անկախության ու անաչռության հետ կապված, թե ոչ»,- ասաց նա: Բեքմեզյանը նշեց, որ դատավորի հետ հանդիպելուց հետո նոր իրենք իրենց կարծիքը կհայտնեն այս գործի վերաբերյալ: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ տեսնում են այստեղ, նա պատասխանեց. «Մենք թերևս ոչ մի գործի հետ կապ չենք տեսնում»: