Տավուշի մարզն այս օրերին երկու ռազմաճակատի արանքում է. մի կողմից ադրբեջանական սահմանը, մյուս կողմից անտառագողերը: Ճանապարհ փակելը հարցի լուծման ամենածայրահեղ միջոցներից է, թեև այդ մեթոդն Հայաստանում արդեն լեգիտիմացվել է: Ցավալին այն է, որ ճանապարհ փակելն արդեն զոռբայության դրսևորում ու իշխանությունների նկատմամբ ճմնշումների գործիք է դարձել նաև օրինախախտների համար: Իջևանում տեղի ունեցող դեպքերը դրա վառ ապացույցն են:
Տասնամյակներ շարունակ իրենց տան, գյուղի կամ քաղաքի հարևանությամբ գտնվող պետական, այսինքն բոլորիս անտառը սեփական շահի համար անխնա ոչնչացնողները «մենք ենք մեր երկրի տերը» կարգախոսը յուրովի են հասկանում: Նրանք պահանջում են աչք փակել իրենց ապօրինությունների վրա, թույլտրել կրկին թալանել անտառը: Բարեբախտաբար Տավուշը Հայկ Չոբանյանի պես հաստատակամ և սկզբունքային մարզպետ ունի, ով ոչ մի պարագայում չի պատրաստվում ընկրկել ապօրինությունների առջև:
Իրական հեղափոխությունն այս օրերին Տավուշում է տեղի ունենում, որտեղ հանուն օրենքի և դրա ուժով դիմակայում են հանցավորությանը: Այդպիսին պետք է լինի երկրի շահով ու անվտանգությամբ մտահոգ պաշտոնյան, ով իր անձնական հեղիկանակության գնով պայքարում է «ղաչաղության» դեմ, օրինականության հաստատման և արդարության համար: