Foto

Որ դեպքում Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը կդիտարկի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը, եթե Թբիլիսին կայունացնի երկրում տիրող իրավիճակը և վերացնի Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգները: Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Գրում է Tert.am-ը։ 

«Հույս ունեմ, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակաքաղաքական իրավիճակը և կվերացնեն երկրում ռուսների համար գոյություն ունեցող վտանգները: Եթե դա տեղի ունենա, մեր կողմից ձեռք առնված նախազգուշական միջոցների, այդ թվում՝ ավիափոխադրումների արգելքի չեղարկումը դիտարկելու հնարավորության համար համապատասխան պայմաններ կստեղծվեն»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է բարեկամանալ և համագործակցել հանուն երկու երկրների բարօրության: Ռուսական կողմն ակնկալում է, որ Թբիլիսին «շուտով կգիտակցի հակառուսական հիստերիայի հետագա դրսևորումների վտանգավորությունն ու վնասակարությունը»: