Foto

«Wizz air» և «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մուտք գործել հայկական ավիաշուկա

Թռիչքների անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար շատ կարևոր է կրթությունը: Հաշվի առնելով մեր երկրի վիճակը՝ կարևոր է, որ մենք կարողանանք տարբեր ավիացիոն դպրոցներում ու համալսարաններում անվճար տեղեր գտնենք մեր մասնագետներին վերապատրաստելու համար: Ամփոփելով պաշտոնավարման 1 տարին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Տաթևի Ռևազյանը նաև անդրադարձավ բյուջետային չվերթներ իրականացնող ընկերություններին, մասնավորապես նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում քննարկումներ ու բանակցություններ է իրականացրել այդ ընկերությունների հետ.
«Այստեղ մենք պետք է անենք օրենքի փոփոխության առաջարկ, պետք է անենք օդի փողի հետ կապված: Ամենամեծ խոչընդոտն այն է, որ ծախսերը մեծ են Հայաստանում, այսինքն՝ սակագներն են բարձր և օդի փողն է շատ: Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար, քանի որ, երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է բացում, դա շատ ռիսկային է և ժամանակ է պետք այդ ուղղությունը զարգացնելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե մենք այդ օրենքն ընդունենք ու միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանն էլ պատրաստ լինի սակագներն իջեցնել նոր ուղղությունների համար, իրենք պատրաստ են հայկական ավիաշուկա մուտք գործել, խոսքը «Wizz air»-ի և «Ryanair airlines»-ի մասին է: Իրենք պատրաստ են միաժամանակ մուտք գորել Հայաստան»,-նշեց Ռևազյանը: