Foto

Գրիշա Սանդալյան․ Սփյուռքի նախարարությունը պետք է աշխատեր այլ ֆորմատով

Vesti.am-ի զրուցակիցն է շոումեն, հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանը․


- Պարոն Սանդալյան ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն։ Դուք դեռ այն ժամանակ որպես սփյուռքում ապրող հայ ի՞նչ սպասելիքներ ունեիք և արդյո՞ք Ձեր ակնկալիքներն արդարացան։

- Ասում են՝ սպասումները հավերժություն ուղղորդող իրավիճակ է: Մեկ տարի առաջ թավշյա հեղափոխությունից շատ ակնկալիքներ կային, քանի որ հենց հեղափոխությունն ինքնին սպասումներ և ակնկալիքներ խոստացող երևույթ է։ Այսինքն, երբեք չի կարելի ասել, որ սպասումները միանգամից արդարանում են՝ դա ժամանակի հարց է՝ լինի թավշյա հեղափոխություն, նոր իշխանություն, թե նակխին իշխանություն։ Երկիրը կառուցելու համար միշտ էլ մարդը սպասումներով ու սպասելոքներով է լցված լինում։ Բայց ցավոք ոնց հասկանում եմ ամեն բան տեղում է և ոչ մի շարժ չկա։ Որքան հետևում եմ համացանցին, լրատվակայն կայքերին և առհասարակ կյանքի բնակակոն ռիթմին, զգում եմ՝ ժողովուրդը սրտնեղած է: Գործազրկությունն ավելացել է և մարդիկ ուզում են մի ինչ-որ փոփոխություն լինի, ու նրանց սպասելիքները չեն իրակականում։ Կարծես թե ինչ-որ մի բան հունից դուրս էլ եկել և ճանապարհը չի շարժվում այնպես, ինչպես պետք է գնար։ Եվ դա նկատվում է նույն հեղափոխականների շրջանում։ Սպասումներն ու ակնկալիքները պետք է միասնականության մեջ լինեն, բայց ցավոք դրանք չարդարացան։

- Սփյուռքում ինչպե՞ս արձագանքեցին Հայաստանում Սփյուռքի նախարարության փակմանը։

- Գլոբալ առումով նախարարության մասին չեմ կարող ինչ-որ բան ասել, որովհետև Սփյուռքում կային տարաձայնությունններ՝ մի մասն ընդունում էր նախարարության փակումը, մյուս մասը ՝ ոչ, համենայնդեպս Սփյուռքի համար ոգևորիչ էր, որ կար այդ նախարարությունը։ Միգուցե նախարարությանը ընդունելու-չընդունելու գաղափարը նախարարների անձերի հետ էր կապված, բայց կարծում եմ՝ նախարարությունը պետք է աշխատեր ճիշտ ֆորմատով։ Նախարարը և աշխատակիցները պետք է Սփյուռքից լինեին, ովքեր գիտեն Սփյուռքին իր խնդիրներով հանդերձ: Կարծում եմ՝ այն պետք է կառավարությունից զատվեր և բյուջեից չֆինանսավորվեր, դրա ֆինանասվորումը պետք է լիներ հենց Սփյուռքից։ Պետք է բացառվեր «փող տուր, փող բերեմ» գաղափարը։ Ես որպես սփյուռքում ապրող մարդ շատ բացասական վերաբերվեցի, որ նախարարությունը որպես այդպիսին փակվեց, այն պետք է լիներ, գործեր, բայց աշխատեր այլ ֆորմատով։

- Հիմա ապրում եք Հայաստանում։ Ինչպիսի՞ն է այսօրվա հայ հասարակությունը։ Քաղաքացիների մոտ որևէ տրամադրության, ապրելակերպի փոփոխություն նկատում եք, թե՞ ամեն բան նախկինի պես է։

- Շփվելով տարբեր ոլորտների շատ մարդկանց հետ, ասեմ՝ ոմանք հիսաթափված են, ոմանք դեռ սպասում են ինչ-որ մի շրջադարձային ելակետի: Այսօր մի բան ակնհայտ է. մարդիկ իրենց առօրյա հոգսերը թողել ու քաղաքականության մեջ են ներքաշվել՝ մարդկանց քաղաքականացրել են և բաժանել երկու մասի՝ ինչ-որ անձերի պաշտպանության գործընթացներ են ձևավորում, մի կողմը պաշտպանում է մեկին, մյուս կողմը՝ պաշտպանում է մյուսին, իսկ նման դեպքերում բախման արդյունքում իհարկե կտուժի քաղաքացին: Մարդիկ պետք է աշխատեն, ստեղծեն, ստեղծագործեն, իշխանությունները պետք է տան այն հնարավորությունները, որ մարդիկ չպառակտվեն:

- Շատ խոսվեց քաղաքացիների էյֆորիկ վիճակի մասին, ինչ եք կարծում այն արդեն անցե՞լ է:

- Չեմ կարծում, որ էյֆորիան մինջև վերջ է ավարտվել, բայց այն այսպես թե այնպես կավարտվի, համենայնդեպս մոտ ապագայում դա տեսանելի է և նշեմ, որ խոսքը իրական կյանքի մասին է , այլ ոչ թե ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում: Վիրտուակ աշխարը այդքան կարևորություն և բովանդակություն չունի: Իրական կյանքում տեսնում եմ՝ դեռ կան էյֆորիկ մարդիկ: Նրանք վատ մարդիկ չեն, քանզի Էյֆորիան վատ բան չէ, ինչպես ասենք օրինակ ֆանատ լինելը, դա ժամանակի հարց է ու գալիս է մի ժամանակ, երբ այդ մարդկանց ներքին կրակն՝ այս դեպքում էյֆորիան կամ ֆանատիզմը մարում է: Պետք չէր էյֆորիա ստեղծել մի անձի շուրջ, չէ որ դա նաև Նիկոլին է վնասում: Երբ համացանցում փորձում ես սրտացավ կերպով կիսվել քո մտքերով աշխատանքի, ապրելակերպի հետ կապված, էյֆորիայի մեջ գտնվող այս զանգվածը սկսում է քարկոծել քեզ, փորձելով լռեցնել: Դա իհարկե սխալ է: Այդպես չի կարելի, այլապես նախորդ իշխանական համակարգից ավելի վատ վիճակի կհանգեցնի, թեև ես այդ տարիներն Հայաստանում չեմ բնակվել և կարծիքս ձևավորվել է միայն հեռվից մեկնաբանություններ լսելով: Պետք է մի բան լավ իմանալ՝ երբեմն ժողովրդի ֆանատիկ սերը կարող է փչացնել ամեն ինչ:

- Մի փոքր անդրադառնանք Հայաստանի շոու բիզնեսին։ Հայաստանում համերգային ծրագրեր կազմակերպվում են, կարծես թե, բացառապես օտարերկրացի երգիչների համար։ Ձեր կարծիքով ի՞նչը կարող է լինել պատճառը, որ Հայաստանում գնալով հետընթաց է ապրում շոու բիզնեսը, իսկ երգիչ-երգչուհիները նախընտում են մեկնել արտասահման։ Խնդիրը մշակույթի նախարարությո՞ւնն է, թե՞․․․

- Մշակույթի նախարարությունն իր տեղն ունի: Այն կարևոր է մշակութային պատմություն ունեցող երկրի համար և պետք է պահպանվի ու ճիշտ ներկայացվի աշխարհով մեկ: Ինչ վերաբերում է շոու բիզնեսին, անդրադառնամ նորից հեղափոխությանը և ասեմ, որ մեր երգիչ –երգչուհիները գնահատանքի չեն արժանանում: Հիշեք հենց հեղոփոխության օրերին, որքան էին բոյկոտում այդ նույն երգիչ-երգչուհիներին՝ պալատական երգիչներ անվանելով: Եթե չկա գնահատական, մարդկանց մոտ առաջ է գալիս հիասթափություն ու նրանք նախընտրում են համերգներ կազմակերպել արտերկրի հանդիսատեսի համար: Հիշում եմ՝ տարիներ առաջ մեր մարզահամերգային համալիրում, մեր Ֆիլհարմոնիայում այնքան շատ էին համերգային ծրագրերը, որ անգամ մեկը մյուսին խանգարում էր:
Պատկերացնում եք ԱՄՆ-ում բոյկոտեն հայտնի երգիչ-երգչուհիների համերգները: Ոնց կարող է երկիրը շոու բիզնես չունենա կամ դրա մեջ միայն վատը տեսնեն: Ինչ է շոուն, ասել-խոսել գաղափարն է, մարդն ունի այդ հնարավորությունն՝ անում է դա, սիրվում է, գնահատվում է ու գումար է վաստակում:

- Կխնդրեմ նշեք այն կարևոր երեք կետերը, որոնց առկայության դեպքում կտեսնեք Ձեզ երազած Հայաստանը։

Միանշանակ արդարադատության կայացում, որ օրենքի առաջ բոլորը լինեն պատասխանատու, երկրորդ՝ պետությունը թույլ տա գործարաններին աշխատեն ու աշխատատեղեր ստեղծեն և երրորդ՝ ամենակարևորը հավատան Աստծուն ու ամեն ինչ կստացվի:

 

foto
Author: Tamara Abrahamyan