Foto

Թևան Պողոսյան. Ադրբեջանի հարցում ինձ մոտ կա մեծ ստերիոտիպային ընկալում՝ չկա հավատ, չկա վստահություն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից հումանիտար ոլորտի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հնչեցին բազմաթիվ կարծիքներ, մեկնաբանություններ։ Քաղաքագետներից ոմանք կարծիք հայտնեցին նշելով՝ դժվար, թե այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Թեմայի առնչությամբ Vesti.am-ը զրուցեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։

Շատ քննարկումներ են եղել, կան նախաձեռնություններ և պայմանավորվածություններ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել՝ կարողանալով դետալները ճիշտ քննարկել։ Օրինակ, եթե հիմա ասում են՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ փորձեն չկրակեն, խաղաղ ռեժիմ պահեն ։ Այստեղ առաջանում է երկու խնդիր ՝ մի բան է, երբ որ չեն կրակում աշխատող գյուղացու վրա, և մեկ բան է, երբ գյուղացու հասունացած ցորենի այգին են այրում։ Հարցն այն է, թե ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվեն, թե՞ ոչ։ Ինչ մոնիթորինգի մեխանիզմ է լինելու ես չեմ կարող ասել, բայց հնարավորություն միգուցե կլինի այս ամեն հարցին պատասխանել, միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին՝ Տավուշի մարզում և Նախիջևանի սահմանում։ Ես չեմ կարող պատկերացնել, թե Ադրբեջանն իր այդ խոստումներն ինչպես կարող է պահել Արցախի սահմանի հետ կապված, քանի որ քննարկումներին չի մասնակցել Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը։ Կհարգի՞ և կպահի՞ արդյոք Ադրբեջանն իր խոստումը, թե՞ կփորձի ինչ-որ մի այլ քայլ անել, և հետո հայտարարել, թե  իրենք միան Հայաստանի հետ են պայմանավորվել։ Նույնը կլինի, եթե կփորձի հայկական կողմին ասել. դու գնա Արցախի հետ պայմանավորվի, մենք մեր խոսումը կպահենք: Եվ ի վերջո այս ամենին մի շատ կարևոր հարց՝ խախտված պայմանավորվածությունն ի՞նչ հետևանքներ է ունենալու։

Նմանատիպ իրավիճակ էլ ունենք գերիների հարցի հետ կապված։ Հիմա այն գերիները, որոնք  գտնվում են Հայաստանում, ՀՀ ԱԳՆ կարող է հանգիստ ասել, որ ծնողները կարող են գալ և տեսակցել նրանց, կամ հակառակը՝  Ադրբեջանում գտնվող հայ գերիներին տեսակցելու համար միգուցե այստեղից ծնողների անվտանգությունն ապահովեն՝ վերջիններս գնան այնտեղ։ Չնայած ինչպես գիտենք Կարմիր Խաչն էլ ժամանակ առ ժամանակ փորձում է այցելել , ինչ որ   տեսաձայնագրություններ վերցնել փոխանցել ծնողներին:

Ես ինքս գիտակցում եմ , որ Ադրբեջանի գլխավոր հետաքրքրությունն այս դաշտում, ոչ թե Հայաստանում գնվող իրենց քաղաքացու մասին է, այլ Արցախում գտնվող երկու մարդասպան դիվերսանտնրի, որոնք դատապարտված են և նրանց միակ նպատակն է, որ նվերջիններիս հետ վերադարձնել և հերոսացնել Ռամիլ Սաֆարովի օրինակով: Դրանով իրենք փորձում են Ադրբեջանում և միջազգային հարթակներում ապացուցեն՝ իրենք իրենց քաղաքացիներին չեն թողնի։ Այստեղ էականը հետևյալ հարցերն են.  արդյոք Ադրբեջանի ԱԳՆ հանդիպելու է Արցախի մեր իշխանությունների հետ և ինչպե՞ս են պայմանավորվելու՝ չէ որ Հայաստանն ասել է՝ ինքն Արցախի անունից չի կարող բանակցել։ Եթե այնպիսի իրավիճակ ձևավորվի, որ կրկին  Հայաստանը գնա այս հարցերը քննարկի, ապա իրենք գիտակցո՞ւմ են, որ այս պարագայում ոչ հավասար քննարկում է տեղի ունենում։ Մինչև այդ ողջ դետալները մանրամասն չքննարվեն, վերջնական պայմանավորվածություները ձեռք չբերվեն, իսկապես ինձ մոտ կա մեծ ստերիոտիպային ընկալում՝ չկա հավատ, չկա վստահություն:

Ադրբեջանն այսօրվա դրությամբ պարզապես ժամանակ է ձգձգում, և քանի որ միջազգային իրավիճակն այնպիսին է, որ ինքը չի կարող իր ագրեսիվ վարքագիծը ցույց տա , փորձում է այլ տեսակի մանիպուլիացիաներով ցույց տալ, որ ինքն ինչ-որ <բարի> քայլերի է պատրաստ գնալ և այլն։ Եթե այդ պետությունն այնքան լուրջ լիներ և ցանկանար՝ այդ խնդիրն իսկապես լուծվեր նա հենց առաջինը կասեր. եկեք հրավիրենք Արցախի իշխանություններին ներկա լինեն բանակցություններին և ամեն մեկիս համար պատասխաններն ու որոշումները մեկ տեղում կայացնենք։ քանի դեռ նրանց վարքագիծը այդպիսին չի, բոլորի մոտ կան կասկածներ և չկա նմանատիպ ծրագրերը կյանքի կոչելու վստահություն:

«Коммерсантъ»-ի հարցին՝  արդյոք Ադրբեջանը պատրաստակամ է ընդունելու հայ լրագրողներին․Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան դրական պատասխան է տվել։ Կարծում եք՝ սա ևս « բարիդրացիական» հայտարարություն է ։ Եվ կխնդրեմ անդրադառնաք ամիսներ առաջ ադրբեջանական Թուրան գործակալության լրագրող Շահին Հաջիևին տված ձեր հարցազրույցին, որտեղ նշել էիք «Հուսամ, որ ինչպես խոստացել է, խոսքերի ու մտքի աղավաղում չի լինի»։

- Լրագրողների այցի հետ կապված, հստակ չեմ կարող ասել,  թե մեր հայ լրագրողները կունենան այն հրանավորություններն ու ազատությունը՝ ում հետ ցանկանան հանդիպեն, թե՞ լինելու է ուղղորդված հանդիպումներ ու մեսիջներ։ Բնականաբար Ադրբեջանը պետք է հայտարարի , որ իրենք դրական են ընդունում, բայց եթե մեր լրագրողը գնաց այնտեղ և իրենք ասեն, թե ում հետ պետք է հանդիպի ու ինչ հարցեր տա, էլ լրագրողների գնալու իմաստը ո՞րն է լինելու։

Ինչ վերաբերում է գործակալությանը տված հարցազրույցին ասեմ, որ հրապարակվելուց հետո ես նյութը նայեցի ու ասեմ , որ եղել էին կրճատումներ, շատ ու շատ հետաքրքիր մտքեր չեն եղել գրված, բայց այն հարվածը, որը տպագրվել է խեղաթուրված չէր եղել։

 

 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան