Foto

Facebook-ը լրամշակումներ է ներկայացրել իր սոցիալական ցանցերի անվտանգության համակարգում. CNBC

Facebook ընկերությունը ներկայացրել է այն լրամշակումները, որոնք միտված են անվտագության ապահովմանը համանուն սոցիալական ցանցում, ինչպես նաև իրեն պատկանող Instagram և Facebook Messenger ծառայություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին այս մասին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ Facebook-ում կհայտնվի հանրամատչելի բաժին, որտեղ ամեն ամիս կհրապարակվեն ստանդարտներ, որոնք կվերաբերեն այն բանին, թե օգտատերերին ինչն Է թույլատրված, իսկ ինչն Է արգելված սոցիալական ցանցում հրապարակման համար: Այնտեղ նաև կզետեղվեն պարզաբանումներ ընկերության քաղաքականության մեջ որևիցե փոփոխության դեպքում:

Instagram-ում կնորացվի հրապարակումների ընտրության ալգորիթմը: Այսպես, նորությունների ժապավենում այլևս չեն հայտնվի նորություններ անպատեհ բովանդակությամբ, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես չեն խախտում սոցիալական ցանցի քաղաքականությունը: Ինչպես ճշտում Է հեռուստաալիքը, խոսքը վերաբերում Է, օրինակ, սեռական ենթատեքստով լուսանկարներին և տեսագրություններին:

Facebook Messenger-ի հաղորդագրությունների փոխանակման հավելվածում կհայտնվի «ստուգված օգտահաշվի» հատուկ նշանը, որի միջոցով կարելի կլինի տարբերել «խաբեբաներին կամ իրենց ուրիշ մեկի փոխարեն ներկայացնող մարդկանց»: Բացի դրանից, օգտատերերին մատչելի կլինեն այն անձանց արգելափակման և վերահսկման ընդլյանված հնարավորություններ, ովքեր կարող են իրենց հաղորդագրություններ ուղարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: