Մրցարշավորդ Ֆրանսուա Գիզին ջրային արագացուցիչով աշխատող եռանիվ մեքենայով արագության ռեկորդ է սահմանել: Եռանիվի վրա տեղադրված 120 լիտրանոց կարբոնային բաքում ջրի ճնշումը հասցնելով 408 մթնոլորտի և այն միանգամից բաց թողնելով՝ Գիզիի մեքենան կես վայրկյանում զարգացրել է 100 կմ/ժ արագություն: Մինչև բաքում ջրի սպառվելը եռանիվ մեքենայի արագությունը հասել է 260 կմ/ժ-ի: