Foto

Մշակույթի նախարարությունում գերեզմանային լռություն է. կինոռեժիսորը շարունակում է հացադուլը

Այսօր արդեն 9-րդ օրն է, ինչ հացադուլ հայտարարած կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը լուսաբացը դիմավորում է Մատենադարանի մոտ տեղադրած իր վրանում՝ բողոքելով մշակույթի նախարարության դեմ, որտեղից ոչ մի արձագանք չկա՝ գերեզմանային լռություն է:

«Երեկ այցելել եմ Հովհաննես Գալստյանին և ասեմ, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է:Սա երկրորդ հացադուլն է, որի մեջ ես տեսնում եմ լրջագույն հասարակական խնդիր: Այստեղ ոչ միայն նախարարության ցինիզմն է, այլև հանրության լռակյացությունը և այնպիսին տպավորություն է, որ Հայաստանում կինոգործիչներ չկան»,- vesti.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ներկա պահին խնդիրն ազգայն կինոկնտրոնն է, որտեղից հրաժարվում են ֆինանսավորում տրամադրել:

«Կան մի քանի արվեստագետնր, մտավորականներ, որոնք հասկանալով այս ճգնաժամային իրավիճակը և կինոռեժիսրի ծայրահեղ վիճակը, փորձում են դիմել Փաշինյանին խնդրի լուծումը գտնելու համար, քանի որ սա խայտառակություն է և՛ մեր մշակույթի համար, և՛ ընդհանրապես արվեստի բնագավառի համար: «Տատիկիս վարսերը» ֆիլմը, որի համար անհրաժեշտ էր ֆինանսավորումը, հայ-բուլղարական և գերմանական  միջազգային պրոեկտ է, այսինքն մեզ հետևում են նաև դրսից և ինչ կարծիք պետք է կազմեն մեր մասին դրսում: Այս ցինիզմը և՛ նախարարության, և՛ կինոկենտրոնի մերժողականությունն ուղղակիորեն ազդում են մեր երկրի մշակութային իմիջի վրա: Ոչ ոք չի պատրեկացնում ինչ է նշանակում՝ արվեստագետը դիմում է հացադուլի: Ամբողջ ժամանակից արվեստի պատմության մեջ նման միջադեպեր մատների վրա կարելի է հաշվել»,- հավելեց Արծրունին:

Հ.Գ. Թեմայի հետ կապված առավել մանրամասներ կներկայացնենք Հովհաննես Գալստյանի հետ զրույցից հետո:

 

foto
Authoor: Tamara Abrahamyan