Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին Է: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:
Տարեսկզբից արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաև Սամեգրելոյի (Արևմտյան Վրաստան) և Կախեթի (Արևելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կատարվում Է անվճար:
Իմնաձեի խոսքով՝ վերջին երեք օրը պատվաստումներ են արվել շուրջ 12 հազար քաղաքացիների: