Foto

Արա Աբրահամյանը՝ «Ռուսաստանյան առաջին ազգային հեռուստաալիքի» տնօրենների խորհրդի նախագահ

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդին հանձնարարել է քննարկել «Ռուսաստանյան առաջին ազգային հեռուստաալիքին» աջակցություն ցուցաբերելու հարցը:
Ավելի վաղ, պատասխանելով հեռուստաալիքի ներկայացուցչի հարցին, Վ. Պուտինը հավանություն է տվել նման հեռուստաալիքի ստեղծմանը, որըկարող է ազգային քաղաքականության իրականացման տեղեկատվական գործընկերը դառնալ:

«ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդին ՌԴ կառավարության հետ համատեղ՝ քննարկել Ռուսաստանյան առաջին ազգային հեռուստաալիքին աջակցելու հարցը»,- ասված է հանձնարարության մեջ:

Հարցի վերաբերյալ զեկույցը մինչև մարտ ամսի վերջը կներկայացնեն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղալալ Սերգեյ Կիրիենկոն և ՌԴ վարչապետի տեղակալ Վիտալի Մուտկոն:

Նոր հեռուստաալիքի տնօրենների խորհրդի նախագահը Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն է, ով միաժամանակ գլխավորում է ՌԴ նախագահի կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովը: Հեռուստաալիքի հասարակական խորհուրդը ղեկավարում է ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահ Վլադիմիր Զորինը:  

foto
Authoor: Eduard Saribekyan