Foto

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Համաձայնագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում:

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: