Վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը դեկտեմբերի 18-ից բողոքի անժամկետ զանգվածային ակցիաներ կսկսի, ինչի մասին հայտարարել է դաշինքի առաջնորդներից Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, գրում է
«Кавказский узел»-ը:
Ցույցերը լինելու են խաղաղ ու անցնելու են գործող օրենսդրության շրջանակում:
Ցուցարարները հանդես կգան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ընտրական վարչակազմի շտապ փոփոխման պահանջով: