Foto

Կովկասյան եռյակ. Լիոնում ձերբակալել են հայերի, վրացիների և ադրբեջանցիների

Լիոնում ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների, փոխանցում է «Sputnik»-ը:

«Ֆրանսիական Լիոնում անց է կացվել մասշտաբային հատուկ գործողություն «VORS 69-01» անվանումով, որի արդյունքում ձերբակալվել են հայկական, վրացական և ադրբեջանական հանցավոր կազմակերպությունների անդամներ, որոնք գործունեություն են ծավալել Ֆրանսիայում և Բելգիայում», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հետաքննության վարկածով, հանցագործները թալանել են բնակարաններ, գողացել ավտոմեքենաներ, պատրաստել կեղծ փաստաթղթեր և տարածել թմրամիջոցներ:

Vesti.am