Foto

Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի շուրջ իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, փոխանցում է «Minval.az»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությանը:

Հայտնի է, որ հանդիպման ընթացքում Մամեդյարովն առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի հետ կապված գնահատման առաքելություն իրականացնել:

Հանդիպման ժամանակ քննարկվել են արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարները, Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի համագործակցության հնարավորությունները: