Չնայած «Porsche 911» նոր սերնդի նորամուտին, ընկերությունը շարունակում է զարգացնել նախորդ սերնդի ընտանիքը: Լոս Անջելեսում գերմանացիները ներկայացրել են «911 GT2 RS Clubport» անունով իսկապես խելահեղ սուպերքարը։ Այն նույնիսկ արգելված է վարել հանրային ճանապարհներին:
Ինչպես ենթադրվում է այն նախատեսված է ակումբային մրցավազքի համար: Մեքենան տարբերվում է, օրինակ, մանրակրկիտ վերամշակված աերոդինամիկայով, ավելի զարգացած բամպերներով: