«YouTube»-ի օգտատերերը հայտնել են տեսածառայության աշխատանքի խափանումների մասին, հաղոդում է «TACC»-ը:
Խնդիրների մասին առաջին հաղորդագրությունները գրանցվել են երեկ երեկոյան: Օգտատերերի մեծ մասի (66%) բողոքները տեսանյութերի հեռարձակման հետ կապված խնդիրների վերաբերյալ էին, 23%-ը բողոքում էր կայքի ոչ ճիշտ աշխատանքից, իսկ 9%-ին չի հաջողվել մուտք գործել անձնական էջեր:
Խափանումների վերաբերյալ բողոքներն ստացվել են ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից: