«Motorola»-ի հաջորդ նորույթը կլինի Moto G7-ը, որը վերջերս է սերտիֆիկացվել ԱՄՆ վերահսկիչ մարմնի՝ Կապի դաշնային հանձնաժողովի կողմից։ Սարքը կաշխատի Qualcomm Snapdragon 660 պրոցեսորով, կունենա 6,4 դյույմանոց դիսփլեյ, 4 գիգաբայթ օպերատիվ եւ 32 գիգաբայթ մշտական հիշողություն։
«Motorola»-ի երրորդ նորույթ Moto G7 Play-ը վերանայված մոդել է։ Սրա թողարկումը դեռեւս հարցականի տակ է, քանի որ առաջին տարբերակը վաճառքի լավ ցուցանիշներ չի ունեցել եւ արտադրողի հույսերը չի արդարացրել։