Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ազատության հրապարակից երթ էր նախատեսված դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնած երթը, սակայն, ոստիկանությունը թույլ չի տվել, որ մեկնարկի՝ փակելով Ազատության հրապարակից ելքի ճանապարհը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկել է 30 հոգանոց խումբ ստեղծել և ոստիկանների ուղեկցությամբ գնալ դեպի Բ26՝ հանձնելու նամակը: Բայց երթի մասնակիցները չեն համաձայնել այդ առաջարկին, և որոշ ժամանակ անց ցաքուցրիվ լինելով՝ Ազատության հրապարակի տարբեր ելքերից դուրս են եկել ու գնացել Բաղրամյան պողոտա: Փողոցի սկզբնամասում նրանք հանդիպել են ոստիկանական հոծ շղթային: Վ.Օսիպյանը հայտարարել է, որ երթն անօրինական է, ինչից կարճ ժամանակ անց ոստիկանները սկսել են բերման ենթարկել երթի մասնակիցներին:
Ներկայացնում ենք Vesti.am-ի ֆոտոշարքն Ազատության հրապարակից և Բաղրամյան պողոտայից:
Vesti.am