ԱՄՆ վարչակազմը ամեն կերպ փորձում Է համոզել իշխանություններին և դաշնակից երկրների խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններին հրաժարվել չինական «Huawei»-ի օգտագործումից:
«The Wall Street Journal»-ի տվյալներով՝ Վաշինգտոնը վախնում է «անվտանգության սպառնալիքց»: ԱՄՆ-ում ենթադրում են, որ չինական արտադրության տեխնիկայի միջոցով , Չինաստանը կարող է կիբեռհարձակումներ և էլեկտրոնային լրտեսական գործողություններ իրականացնել:
Ավելի վաղ ԱՄՆ-ն պարբերաբար մեղադրում էր «Huawei»-ին, «ZTE»-ին և չինական այլ ընկերություններին հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: