Foto

Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

Նա մանրամասնել է, որ Բաքվի քայլը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցով, տեղեկացնում է «ТАСС»-ը:

«Գտնում ենք, որ Ֆրանսիայի տվյալ քայլը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկանխակալությունը: Այս առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլաևան: