Foto

Հայ երեխաները Վորոնեժում մահացել են գազի թունավորումից

Ռուսաստանի Վորոնեժի մարզում գազի թունավորման հետևանքով մահացել են հայ երեխաներ՝ 3-ամյա տղա և նրա 2-ամյա քույրը։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Երեխաների մարմինները հայտնաբերվել են նոյեմբերի 16-ին, Սամիլուսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղի «Պոդվորյե» ԲԲԸ ֆերմայի բնակելի հատվածում։

«Նախնական վարկածով երեխաների մահը վրա է հասել գազի թունավորումից այն ժամանակ, երբ նրանց ծնողները գնացել են, երեխաներին թողնելով մետաղական ինքնաշեն վառարանով ջեռուցվող շինությունում»,-ասվում է հաղորդագրությունում։

Դատախազության փոխանցմամբ՝ երեխաների ծնողները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, Ռուսաստան են տեղափոխվել 2018 թվականի ապրիլին և կանգնել են միգրացիոն հաշվառման։

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են, որոշվում է քրեական գործի հարցը:

Vesti.am