Աշխարհի խոշորագույն համացանցային խանութ Amazon.com-ն առաջիկա շաբաթներին կսկսի Apple ընկերության iPhone, iPad և Apple Watch սարքերի վերջին մոդելների վաճառքը: Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ այդ մասին ասվում է համացանցային հսկայի հաղորդագրությունում:
Նախկինում Amazon-ը վաճառել է միայն Mac համակարգչային շարքը և Apple-ի արտադրության ականջակալներ:
Apple-ի արտադրանքի վաճառքն Amazon հարթակի միջոցով կիրականացվի ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում ու Հնդկաստանում:
Vesti.am