Ադրբեջանական «Կեշլյա» ակումբը ցանկանում է առաջարկ անել Ջիբրալթարի հավաքականի փոխավագ Ջոզեֆ Չիպոլինային, ով Հայաստանի հավաքականի հետ օրեր առաջ կայացած խաղում գրավել է մեր ընտրանու դարպասը:
Չիպոլինայի գոլի շնորհիվ Ջիբրալթարի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Այդ մասին azerisport-ին հայտնել է Բաքուն ներկայացնող ակումբի վերահսկիչ խորհրդի նախագահ Զաուր Ախունդովը: Մոտ օրերս 30-ամյա կիսապաշտպանն առաջարկ կստանա «Կեշլյայից»:
Vesti.am