Foto

Ֆրանկոնֆոնիայի արդյունքներ. ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում լեռնադահուկային գոտի հիմնել

Ֆրանսիական «Poma» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել: Սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

«Սկսում ենք խոսել արդյունքներից: Ֆրանսիական «Poma» ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: «Poma»-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպնուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»։